Թուրքիան ավարտել է Կատարի բազա զինծառայողների տեղափոխումը
Թուրքիան ավարտել է Կատարի բազա զինծառայողների տեղափոխումը։ Այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը՝ վկայակոչելով Կատարի պաշտպանության նախարարությունը։
Նշվում է, որ թուրք զինածառայողների վեցերորդ խումբն է Կատարում Թուրքիայի ռազմաբազա ժամանել։ Կատարի պաշտպանության գերատեսչությունում նշել են, որ Դոհան եւ Անկարան պաշտպանության ոլորտում ակտիվորեն համագործակցում են։ Նրանք համագործակցում են նաեւ ահաբեկչության եւ ծայրահեղականության դեմ պայքարում, ինչպես նաեւ տարածաշրջանում անվտանգություն եւ կայունություն ապահովելու համար պայքարում։
Կատարում Թուրքիայի զինված ուժերի զորամիավորում տեղակայելու համաձայնագիրը՝ զինծառայողներին վերապատրաստելու նպատակով, ուժի մեջ է մտել 2015 թվականի հունիսին, իսկ դրա իրագործման աշխատանքները սկսվել են 2015 թվականի հոկտեմբերին։ Թուրքական գլխավոր շտաբի տվյալներով՝ 2016 թվականի ապրիլին Կատարում թուրքական ռազմական զորամիավորման տեղակայման աշխատանքները սկսելու համաձայնագիր է ստորագրվել, որը Թուրքիայի խորհրդարանը հավանության է արժանացրել 2017 թվականի հունիսի 7-ին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան