Թուրքիայում կալանավորվել է հեղաշրջման փորձի մասին ֆիլմի պրոդյուսերը
Թուրքիայում կալանավորվել է անցած տարվա հուլիսին տեղի ունեցած հեղաշրջման փորձի մասին ֆիլմի պրոդյուսերը։ Hurriyet-ի փոխանցմամբ, պրոդյուսեր Ալիվ Ավչիին մեղադրել են ահաբեկչական խումբ ստեղծելու ու ղեկավարելու մեջ։
Ավչին ձերբակալվել է անցած շաբաթ, այն բանից հետո, երբ սոցցանցերում հայտնվել է նրա նոր՝ «Զարթոնք» ֆիլմի թրեյլերը, որը ձախողված ապստամբության մասին է։ Թուրքական լրատվամիջոցները հայտնել են, որ թրեյլերը հասարակական արձագանք է առաջացրել, քանի որ առաջին կադրերում նախագահ Ռեջեփ Էրդողանն է ու նրա ընտանիքի անդամները։ Այդ թվում նրա փեսան՝ էներգետիկայի նախարար Բերատ Ալբայրակը, որի վրա կրակում են, ու զինվորը, որը զենքը Էրդողանի ծոծրակին է ուղղում աղոթքի ժամանակ։
Ավչիին ձերբակալել են նրա տանը՝ եւս մեկ մարդու հետ միասին, որին բնականաբար մեղադրել են Ֆեթուլահ Գյուլենի հետ կապերի մեջ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան