Կոնգրեսականներ․ Էրդողանը պետք է ներողություն խնդրի իր թիկնապահների վարքագծի համար
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին չպետք է ընդունեն ԱՄՆ-ում քանի դեռ նա ներողություն չի խնդրել իր թիկնապահների վարքագծի համար։ Այս մասին հայտնել է կոնգրեսական Դանա Ռոխրաբախերը, ելույթ ունենալով Վաշինգտոնում խոսքի ազատության պաշտպանությանը նվիրված բողոքի ակցիայի ժամանակ, որը կազմակերպել էին Վաշինգտոնում Էրդողանի թիկնապահների հարձակումից տուժածները։
«Մենք կանգ չենք առնի, քանի դեռ Թուրքիայում ստեղծված բռնապետության դեմ հաղթանակ չտարվի»,- հայտնել է նա։ Ռոխրաբախերը շեշտել է, որ Էրդողանը Վաշինգտոնում ծեծել է մարդկանց, բայց դա ոչինչ է այն դաժանության համեմատ, որը նա դրսեւորում է Թուրքիայում իր սեփական ժողովրդի նկատմամբ։
Թուրքիայի ժողովրդին առաջնորդում է «մի մարդ, որը ուզում է Թուրքիան վերածել իսլամական բռնապետության»։ Նրա կարծիքն աջակցել է նաեւ կոնգրեսական Թեդ Պոն։ Նրա խոսքով Վաշինգտոնում տեղի ուենցած միջադեպի մասնակիցները պետք է պատասխանատվության ենթարկվեն, իսկ Էրդողանը պետք է ներողություն խնդրի։ «Տագնապահարույց է, որ մարդը վերցրել է Թուրքիայի քաղաքացիների մի խմբի ու երկիրը բռնապետության վերածել»։
Հիշեցնենք, որ Վաշինգտոնի ոստիկանությունը տրամադրել է 18 անձի կալանավորման օրդեր՝ Վաշինգտոնում մայիսի 16-ին խաղաղ ցուցարարների վրա հարձակվելու մեղադրանքով։ Այդ 18 անձերից են անվտանգության 9 աշխատակիցներ ու 3 թուրք ոստիկաններ։


















































Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Երևանի Կենտրոնում պետության սեփականության իրավունքն է վերականգնվել 51,9 քմ նկուղային տարածքի և հողամ...
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...