Թուրք փորձագետները համոզված են, որ Ստամբուլի ջրհեղեղի միակ պատճառը անձրևը չէր
Ստաբուլում հաշվում են նախօրեի անսպասելի ջրհեղեղի պատճառած էական վնասի իրական ծավալը:
Ինչպես գրում է թուրքական gazeteduvar.com.tr կայքը, ստեղծված քաոսային իրավիճակն ու դրա հետևանքները բազմաթիվ հարցեր է առաջացրել թե՛ բնակիչների, թե՛ գիտնականների ու լրագրողների մոտ:
Թուրք ճարտարապետներից Կորհան Գյումուշը փաստում է, որ իշխանությունների ձեռնարկած նոր քաղաքաշինական աշխատանքները, բազմաթիվ ծառերի հատումն ու ավազե ծովեզերքի բետոնապատումը ստեղծված աղետի հիմնական պատճառներն են:
«Այո՛, Ստամբուլում աննախադեպ քանակի տեղումներ եղան, սակայն ստեղծված իրավիճակը արդյո՞ք կարելի է բարդել միայն բնության վրա՝ անվանելով սա բնական աղետ: Պատասխանը միանշանակ է՝ ո՛չ», - ասում է փորձագետը՝ նշելով, որ թեև իշխանություններն ահռելի գումարներ են ծախսում քաղաքում շինարարական տարբեր աշխատանքների համար՝ առկա տեխնիկական խնդիրների պատճառով արդյունքը աղետալի է:
«Եթե առատ անձրևի ժամանակ այսպիսի իրավիճակ է ստեղծվում, երկրաշարժի դեպքում ի՞նչ կլինի: Օրվա ամենաբանուկ ժամին «Ավրասյա» թունելի մեջի մարդիկ ի՞նչ են անելու, թունելը կդառնա ճաշ»:
Փորձագետը նաև մատնանշել է, որ նախօրեին տեղի ունեցած ջրհեղեղի ժամանակ հիմնականում ավերվել են հենց նոր կառուցված թունելներն ու փողոցները, մինչդեռ ավելի հին կառույցները բավականին ամուր են գտնվել:
Հիշեցնենք, որ ինտենսիվ անձրևները Թուրքիայի ամենախոշոր քաղաքում ամբողջությամբ կաթվածահար էին արել քաղաքի երթևեկությունը, լուրջ վնասներ են կրել շենքերի նկուղային հարկերը, և ստորգետնյա կայանատեղիներն ու թունելները, ջուրը լցվել է անգամ մետրո, որի աշխատանքը դադարեցվել է:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան