Բեռլինը դատապարտել է Դոնեցկում Մալոռոսիա անունով պետություն ստեղծելու մասին հայտարարությունը
Գերմանիայի կառավարությունը դատապարտել է Դոնեցկի ինքնահռչակ ազգային հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոյի հայտարարությունը Մալորոսիա անվանմամբ նոր «պետություն» հիմնադրելու մասին:
«Այդ քայլը լիովին անընդունելի է: Զախարչենկոն լիազորություն չունի խոսելու Ուկրաինայի այդ հատվածի անունից»,- այս մասին DW.com-ին հայտնել են գերմանական կառավարությունից:
Բեռլինն ակնկալում է, որ Ռուսաստանը ևս օպերատիվորեն կդատապարտի այդ գործողությունները և «չի ընդունի կամ ճանաչի» նոր կազմավորումը: Գերմանիայի կառավարությունը նախկինի պես համոզված է, որ Ուկրաինայի արևելքում ստեղծված հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Մինսկի համաձայնագրերի իրականացմամբ:
«Ռուսաստանի կողմից այս քայլի դատապարտումն այնքան էլ հավատալի չի լինի, քանի որ Դոնբասի ռեժիմն ամբողջությամբ կախված է Կրեմլի ռազմական և ֆինանսական աջակցությունից և այնտեղից է հրահանգներ ստանում», - ընդգծել է Բունդեսթագի «կանաչներ» խմբակցության փորձագետ Մարիլուիզե Բեքը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան