Թուրքիան նոր սահմանադրության կարիք ունի. Գյուլեն
Թուրքիան նոր սահմանադրության կարիք ունի: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի հետ հարցազրույցում ասել է թուրք ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը, որին Անկարան համարում է 2016 թվականին Թուրքիայում պետական հեղաշրջման փորձի մասնակից:
Ֆեթուլլահ Գյուլենի խոսքով՝ 2016 թվականի հուլիսի 16-ի գիշերվա իրադարձություններից հետո Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը նախաձեռնեց զինված ուժերի բարեփոխում, որը, ընդդիմադիր քարոզիչի կարծիքով, «եթե լիովին իրագործվի, կարող է բանակը քաղաքական գործիքի վերափոխել»:
Նա կարծում է, որ Թուրքիայում արդեն ոչ մի ինստիտուտ չկա, «որը կկարողանար նախագահ Էրդողանին պատասխանատվության ենթարկել, երբ նա սահմանադրությունը խախտում է»:
«Կարծում եմ, որ իրավիճակից դուրս գալու միակ ելքը նոր սահմանադրության մշակումն է, որով պետք է վերականգնվի իշխանությունների տարանջատման սկզբունքը, ինչպես նաեւ իշխանության յուրաքանչյուր ճյուղում համապատասխան զսպումներն ու հակակշիռները»,- հայտարարել է Գյուլենը:
Հիշեցնենք, որ 2016 թվականի հուլիսի 16-ի գիշերը մի խումբ խռովարարներ Թուրքիայում զինվորական հեղաշրջման փորձ էին նախաձեռնել: Հիմնական դիմակայությունը ծավալվել էր Անկարայում եւ Ստամբուլում: Թուրքիայի իշխանությունները ԱՄՆ-ում բնակվող Գյուլենին մեղադրում են անցյալ տարվա հուլիսին պետական հեղաշրջման փորձին մասնակցության մեջ:
Ինքը Գյուլենը խռովությունը դատապարտել է եւ հայտարարել իր մասնակից չլինելու մասին: Այս իրադարձություններից հետո Թուրքիայում ավելի քան 50 հազար մարդ է ձերբակալվել, աշխատանքից ազատվել կամ հեռացվել են ավելի քան 100 հազար պետական ծառայողներ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան