Եթե Թուրքիան պայմաններ առաջադրի Գերմանիային Կոնիայի ՆԱՏՕ-ի ռազմաբազա այցելելու համար՝ միանշանակ կմերժվի. Մերկել
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Գերմանիան չի պատրաստվում քննարկել Թուրքիայի հետ թուրքական Կոնիա քաղաքում գտնվող ՆԱՏՕ-ի ռազմական ավիաբազայում իրենց ծառայությունն անցկացնող գերմանացի զինվորականներին այցելելու հարցը, այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle հեռուստառադիոընկերության թուրքալեզու ծառայությունը:
Մերկելն ընդգծել է, որ նրանց այս իրավունքն ու պահանջը չի կարող օգտագործվել Թուրքիայի հետ այլ թեմաների շուրջ քաղաքական քննարկումների մեջ և եթե Թուրքիան փորձի պայմաններ առաջադրել՝ միանշանակ կմերժվի:
Ավելի վաղ Թուրքիայի փոխվարչապետ և կառավարության խոսնակ Նուման Քուրթուլմուշը, խոսելով Կոնիայի ռազմաբազա գերմանացի պատգամավորների այցելության մասին, նշել էր, որ նրանց այցը ժամանակավորապես հետաձգվել է երկու երկրների միջև առկա լարված հարաբերությունների պատճառով:
Քուրթուլմուշը նաև հավելել էր, որ Կոնիայի ռազմաբազան պատկանում է ՆԱՏՕ-ին՝ ի տարբերություն Ադանայում գտնվող «Ինջիրլիք» ռազմաբազայի, որը թուրքական է. այդ իսկ պատճառով նրանք չեն կարող առարկել գերմանացի պատգամավորների այցին:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Թուրքիան պնդել էր, որ գերմանացի պատգամավորներին կարգելվի մուտք գործել «Ինջիրլիք» ռազմաբազա, քանի դեռ Բեռլինը չի փոխել իր բացասական վերաբերմունքն Անկարայի հանդեպ: Դրանից հետո Գերմանիայի խորհրդարանը որոշում է ընդունել դուրս բերել իրենց զինվորականներին «Ինջիրլիք»-ից:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
ԱՄՆ պետքարտուղարությունը դեմ է Թուրքիային F-35 կործանիչների վաճառքին. Fox News
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...