Ռուսաստանում ադրբեջանցին բռնաբարել ու սպանել է մի 15-ամյա աղջկա
Կրասնոդարի երկրամասի քննիչները ձերբակալել են Նովոռոսիյսկում անչափահաս աղջկան բռնաբարելու ու սպանելու մասին գործի երկրորդ կասկածյալին։
29-ամյա ադրբեջանցի Ալիզադե Ալի-օղլին քննությունից թաքնվում էր Հյուսիսային Օսիայում։ Օտարերկրացուն ձերբակալել են Վլադիկավկազում։ Ավելի վաղ հայտնել էին ադբեջանցու 26-ամյա հանցակցին ձերբակալելու մասին։
Ադրբեջանի քաղաքացի Ալիզադե Գիսմատ Ալի -օղլիին ձերբակալել են հուլիսի 14-ին Հյուսիսային Օսիայի ու Ինգուշեթիայի սահմանին։
Հիշեցնենք որ հուլիսի 10-ին Նովոռոսիյսկում իրավապահներին էր դիմել 15-ամյա Եկատերինա Բիբիկի մայրը, հայտնելով դստեր անհետացման մասին։ Քննիչները պարզել էին, որ այդ օրն աղջիկը դուրս էր եկել տատիկի տնից, բայց տուն այդպես էլ չէր վերադարձել։ Քննիչների վարկածով, հուլիսի 10-ին Եկատերինան Լենինյան պուրակում հանդիպել էր ադրբեջանցու հետ։ Հետո նրանց է մոտեցել Ալիզադեն։ Տղամարդիկ խոստացել են, որ աղջկան կտանեն ծով։ Սակայն արդյունքում նրան տարել են այլ ուղղությամբ՝ դեպի խաղողի այգիներ։ Այդտեղ տղամարդիկ հերթով բռնաբարել են աղջկան, որից հետո սպանել, ասվում է Ռուսաստանի ՔԿ հաղորդագրության մեջ։ Հետո հանցագործները թաքցրել են աղջկա մարմինը;


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է