ԱՄՆ կոնգրեսը հաստատել է Թուրքիային ատրճանակներ մատակարարելու արգելքը
ԱՄՆ ներկայացուցիչների պալատը հաստատել է Ազգային պաշտպանության մասին օրենքը, այդ թվում այն փոփոխությունը, որն առաջարկել է կոնգրեսական Դեյվ Թրոթը ՝ Թուրքիային ատրճանակների վաճառքն արգելելու մասին, հայտնում է Asbarez-ը։
«Ես հպարտ եմ նրանով, որ իմ գործընկերները համախմբվել են ու հայտնել, որ Թուրքիան այլեւս չի վարկաբեկելու մեր ժողովրդավարական արժեքները»,- հայտնել է Թրոթը։
Իր առաջարկության մեջ Թրոթը դեմ է հանդես եկել 1․2 մլն դոլար արժողության ամերիկյան կիսաավտոմատ ատրճանակները Թուրքիայի նախագահի անվտանգության աշխատողներին վաճառելուն՝ ի պատասխան մայիսի 16-ին Վաշինգտոնում խաղաղ ցուցարարների վրա նրանց հարձակման։
Հիշեցնենք, որ Վաշինգտոնի ոստիկանությունը 18 մարդու՝ այդ թվում անվտանգության 9 աշխատակիցների ու 3 թուրք ոստիկանների կալանավորման հրաման է տվել՝ Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան մոտ խաղաղ ցուցարարների վրա հարձակման մեղադրանքով։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է