ՄԱԿ-ում կոչ են արել Թուրքիայի իշխանություններին դադարեցնել «վհուկորսը»
ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով փորձագետների խումբը Թուրքիայի իշխանություններին կոչ է արել դադարեցնել «վհուկորսը» ու անհապաղ ազատ արձակել ինը իրավապաշտպաններին ու երկու օտարերկրացի փորձագետներին։ Նրանք կալանավորվել են ահաբեկչության մեջ կասկածանքով սեմինարի ժամանակ։ Ձերբակալվածներից է նաեւ Թուրքիայում Amnesty International կազմակերպության տնօրեն Իդիլ Եզերը։
ՄԱԿ հատուկ զեկուցողները մտահոգված են այն հաղորդագրություններով, որ իրավապաշտպանների դեմ իրականացվում է գաղտնի հետաքննություն, ընդ որում պաշտպանությունը հնարավորություն չունի ծանոթանալ ձերբակալվածների գործերին, հայտնում է ՄԱԿ-ի լրատվական կենտրոնը։
Անկախ փորձագետները նշել են, որ Թուրքիայում մարդու իրավունքներին առնչվող իրավիճակը անշեղորեն վատանում է։ Ահաբեկչության մեղադրանքով կալանավորված է մի քանի հազար մարդ, այդ թվում քաղաքական ակտիվիստներ, իրավաբաններ ու լրագրողներ, որոնք քննադատաբար են տրամադրված իշխանությունների հանդեպ։ Հատուկ զեկուցողների խոսքով կառավարությունը արդարացնում է այդ կալանավորումները անվտանգության նկատառումներով ու հերթական հեղաշրջումը կանխելու անհրաժեշտությամբ։ Իրականում, շեշտում են փորձագեները, նման միջոցառումները սահմանափակում են տեսակետների արտահայտման, խաղաղ հանրահավաքների ազատությունը։
Հատուկ զեկուցողները դիմել են ՄԱԿ մարդու իրավունքներով խորհրդին՝խնդրելով քննարկել իրավիճակը Թուրքիայում, որը բոլոր նշաններով ավելի է վատանալու։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է