Հայաստանը մեր պաշտպանության երկրորդ էշելոնն է. Ժիրինովսկի
ՌԴ Պետդուման հուլիսի 14-ին վավերացրել է Ռուսաստանի և Հայաստանի միջև կնքված՝ համատեղ զորախումբ ստեղծելու համաձայնագիրը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները:
Խոսելով համատեղ զորախումբ ստեղծելու համաձայնագրի և դրա վավերացման մասին՝ Պետդումայի պատգամավոր, Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին նշել է, որ Ռուսաստանն ու Հայաստանը միշտ էլ ունեցել են ամուր բարեկամական հարաբերություններ, ինչը երկու երկրների շահերից է բխում:
«Հայաստանը մեր պաշտպանության երկրորդ էշելոնն է և այդպես միշտ է եղել:Մենք Հայաստանի հետ համատեղ պաշտպանական տարածություն ստեղծելու մասին համաձայնագիր ունենք, որը կերկարաձգենք հետագայում ևս»,- նշել է Ժիրինովսկին:
Համատեղ զորախումբ կազմակերպելու մասին Հայաստանի և Ռուսաստանի միջև համաձայնագիրը ստորագրվել էր 2016 թվականի նոյեմբերի 30-ին Մոսկվայում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է