Երուսաղեմում Տաճարի լեռան վրա հրաձգությունից հետո ձերբակալել են քաղաքի մուֆթիին
Իսրայելի ոստիկանությունը ուրբաթօրյա աղոթքից հետո ձերբակալել է Երուսաղեմի մուֆթի, շեյխ Մուհամադ Հուսեյնին՝ Տաճարի լեռան վրա հրաձգության հետաքննության շրջանակում։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով «Իեյդոթ Ահրոնոթ» պարբերականը։
Պարբերականի տվյալներով՝ իրավապահները նաեւ ձերբակալել են մուֆթիի նախորդին՝ Իքրիմ Սաբրիին։
Ուրբաթ առավոտյան 3 իսրայելցի արաբ կրակ են բացել Տաճարի լեռան վրա հերթապահող իրավապահների ուղղությամբ Նրանք սպանել են նրանցից երկուսին եւ փորձել թաքնվել սրբավայրի տարածքում, սակայն ոստիկանության կողմից հետապնդվելիս գնդակահարվել են։ Զինված հարձակումից հետո Իսրայելի իշխանությունները թույլ չեն տալիս Տաճարի լեռան մզկիթներ այցելել, ինչպես նաեւ չեղարկել են ուրբաօրյա աղոթքը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է