Տոկիոյի նավահանգստում մահացու վտանգավոր հրե մրջյուններ են գտել
Ճապոնիայի Շրջակա միջավայրի նախարարությունը հինգշաբթի հայտարարել է, որ մայրաքաղաքի նավահանգիստ փոխադրված կոնտեյներում ավելի քան 100 հրե մրջյուն է հայտնաբերվել, որոնք աշխարհում ամենավտանգավորներից մեկն են համարվում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«Կիոդո» գործակալության տեղեկություններով՝ մրջյուններից բացի, կոնտեյների մեջ եղել են նաեւ ձվեր, թրթուրներ եւ հարսնյակներ։ Մրջյուններն անմիջապես ոչնչացվել են։ Ներկայումս մասնագետները փորձում են պարզել, արդյոք կոնտեյներում եղել է մրջնային ձվադրող։
Տեղեկություններ չեն հաղորդվում, թե վտանգավոր միջատներով բեռը Տոկիոյի նավահանգիստ կոնկրետ որտեղից եւ երբ է ժամանել։
Հրե կարմիր մրջյունների խայթոցից հետո մարդկանց մեծ մասի մոտ մաշկին կարմրություն, բշտիկներ եւ այտուց է առաջանում։ Որոշ դեպքերում հնարավոր են գլխապտույտներ եւ սրտխառնոց։ Այս մրջյուններ ավելի մեծ վտանգ են ներկայացնում ալերգիկ մարդկանց համար։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է