Եվրահանձնաժողովը սկսել է Հունգարիային տուգանելու ընթացակարգը
Եվրահանձնաժողովը սկսել է Հունգարիայի նկատմամբ տուգանքի ընթացակարգը՝ կապված հասարակական կազմակերպությունների մասին նոր օրենքի հետ, փոխանցում է DW–ն։
Այս ընթացակարգի առաջին փուլի շրջանակում Բրյուսելը Բուդապեշտ է ուղարկել պաշտոնական նամակ նորամուծությունների հետ կապված հարցերով եւ հույս ունի մեկ ամսվա ընթացքում պարզաբանումներ ստանալ։ Անհրաժեշտության դեպքում Եվրահանձնաժողովը կարող է դիմել ԵՄ դատարան։
Հունգարական նոր օրենքով նախատեսվում է այն ՀԿ–ների ռեեստրի ստեղծում, որոնք ամեն տարի ավելի քան 24 հազար եվրոյի արտասահմանյան ֆինանսավորում են ստանում։ Դրանից զատ, այս կազմակերպություններն իրենց բոլոր հրապարակումներում պետք է նշեն, որ «արտասահմանյան աջակցությամբ կազմակերպություն են», ինչպես նաեւ իրենց գործունեության հաշվետվություն պետք է ներկայացնեն տեղական իշխանություններին։
Օրենքն ուսումնասիրելուց հետո Եվրահանձնաժողովը եզրակացրել է, որ այն խախտում է միավորումների ազատության իրավունքը, անարադարացի սահմանափակումներ է ստեղծում կապիտալի ազատ տեղաշարժի համար, ինչպես նաեւ սպառնում է մասնավոր կյանքի եւ անհատական տվյալների պաշտպանության իրավունքին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է