Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ Երևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ) Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համար Աֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններում Պատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ) Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն Կատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգում Led Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա Երևանում Հայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետ Այս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվի Օդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներ

Պատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է Հիշեցում. նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության սահմանված պահանջների խախտումների վերաբերյալ կազմվել է 198 արձանագրություն (տեսանյութ)Այս պահին մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը Էզրի Կոնսան էԱնվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքներըՎահե Սուքիասյանը` շախմատի Եվրոպայի Մ18 առաջնության չեմպիոնՕդի ջերմաստիճանն այսօրվանից աստիճանաբար կբարձրանաԵս միշտ պատրաստ կլինեմ ծառայելու այս հարցերի լուծմանըՀանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ ԲելգիայիTRIPP-ի զարգացման ընկերության ստեղծման փաթեթն ԱԺ-ն ընդունվել է նաև երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացու
Աշխարհ

ԵԽ պատգամավորները կոչ են արել Ադրբեջանին դադարեցնել սեփական բնակչությանը որպես կենդանի վահան օգտագործելը

Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Մարեկ Յուրեկը՝ Լեհաստանից և Կոստաս Մավրիդասը՝ Կիպրոսից կոչ են անում Ադրբեջանին դադարեցնել սեփական խաղաղ բնակչությանը օգտագործել որպես կենդանի վահան և շփման գծում ներդնել ԵԱՀԿ անկախ հետաքննական մեխանիզմ:

«2017 թվականին Ադրբեջանի զինված ուժերը շարունակել են խախտել շփման գծում հրադադարի ռեժիմը: Ադրբեջանը բնակելի տարածքում տեղադրել է բազմակողմանի հրթիռային համակարգ, ինչի հետևանքով նրա սեփական քաղաքացիները դարձել են կենդանի վահան: Միջադեպը հանգեցրել է ադրբեջանական կողմի երկու քաղաքացիական անձանց ողբերգական կորստի: Մենք ցավում ենք երկու անմեղ զոհերի համար և ընդգծում, որ ինչպես այդ ողբերգությունից, այնպես էլ զինված ուժերի միջև մյուս բախումներից կարելի էր խուսափել, եթե Ադրբեջանը համաձայներ ներդնել հետաքննության անկախ մեխանիզմ, որպեսզի հստակեցվի, թե կողմերից որ մեկն է խախտում հրադադարի ռեժիմը: ԵԱՀԿ Մինսկի խումբը դա առաջարկել է մի քանի անգամ: Հայկական կողմը համաձայնել է ներդնել այդ մեխանիզմը: Ցավոք, պաշտոնական Ադրբեջանը շարունակում է այն մերժել»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ասված է եվրոպացի պատգամավորների հայտարարության մեջ:

Նրանք ընդգծել են, որ հետաքննության մեխանիզմը կարող էր օգնել խուսափել 2016 թվականի ապրիլյան պատերազմից, որի ընթացքում Ադրբեջանը գնդակոծել է հայկական գյուղերը, ինչի արդյունքում զոհվել է 12-ամյա Վաղինակ Գրիգորյանը՝ դպրոց գնալու ճանապարհին:

«Թալիշ գյուղում 90-ամյա ամուսինների դիերը դաժանաբար խոշտանգվել են ադրբեջանական ուժերի կողմից, նրանց ականջները եղել են կտրված: 2016-ի ապրիլից ադրբեջանական զինված ուժերը իրականացրել են ռազմական հանցագործություններ, այդ թվում «Իսլամական պետության» ոճով գլխատվել է հայ զինվոր Քյարամ Սլոյանը: Նրա կտրված գլխի նկարներն ադրբեջանական կողմը տեղադրել է սոցիալական ցանցերում, իսկ այդ դաժան սպանությունը ընդունվել է որպես հերոսական գործողություն: Այդ բարբարոսական գործողությունները, ցավոք, հանդիսանում են Ադրբեջանում հայատյացության հետևանք՝ բարձրագույն մակարդակով սնուցված գործողություններ, ինչպիսիք են Ռամիլ Սաֆարովի կողմից իր հայ գործընկերոջը կացնահարելը Բուդապեշտում, նույն Սաֆարովին Ադրբեջանում որպես ազգային հերոս ընդունելը»,- փաստել են պատգամավորները:

Կոստաս Մավրիդասը և Մարեկ Յուրեկը նշել են, որ հակամարտության կողմերի կորուստները ողբերգություն են և դրանք պետք է բացարձակ կերպով կանխվեն:

«Անթույլատրելի է բնակչությանն օգտագործել որպես կենդանի վահան՝ օգտագործելով բնակեցված տարածքներ, ապա քարոզչական նպատակով լուսանկարներ տարածելով: Հետաքննության մեխանիզմը պետք է անհապաղ ներդնել: Մենք կոչ ենք անում Ադրբեջանին դադարեցնել սեփական բնակչությանն օգտագործել որպես կենդանի վահան և ներդնել ԵԱՀԿ անկախ հետաքննության մեխանիզմ, ինչը բարենպաստ պայմաններ կստեղծի բանակցությունների և փոխվստահության համար»,- նշել են եվրոպացի պատգամավորները:

tert.am