Առանց հայտարարության. Ուկրաինա-ԵՄ գագաթնաժողովը խափանվել է
Կիեւի եւ Եվրամիության ներկայացուցիչները չեն կարողացել Ուկրաինա-ԵՄ գագաթնաժողովից հետո ամփոփիչ հայտարարություն ստորագրել: Այս մասին հաղորդում է «Европейская правда»-ն:
Պարբերականի տվյալներով՝ հայտարարության մասին հուլիսի 12-ի երեկոյան քննարկում է եղել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի, Եվրահանձնաժողովվի ղեկավար Ժան Կլոդ Յունկերի եւ Եվրոպական Խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկի հանդիպման ժամանակ:
Ուկրաինական կողմը ցանկանում էր, որպեսզի համատեղ հայտարարությունում Ասոցացման մասին համաձայնագրի նախաբանից նախադասություն ներառվի: Դրանում նշվում է, որ ԵՄ-ն «ճանաչում է Ուկրաինայի եվրոպական ձգտումները եւ ողջունում նրա եվրոպական ընտրությունը»: Սակայն ԵՄ-ի ներկայացուցիչները, իբր, դեմ են արտահայտվել այդ նախադասության ներառմանը:
Եվրոպական դիվանագիտության կանոններով՝ համատեղ հայտարարության բացակայությունը «հարաբերություններում խորը ճգնաժամի արտահայտություն է»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է