Թուրքիայում ձերբակալել են հեղաշրջման փորձի մասին ֆիլմի ռեժիսորին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասին պատմող «Առաջնորդը» ֆիլմի պրոդյուսեր և Թուրքիայում անցյալ տարվա հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի մասին «Զարթոնք» ֆիլմի ռեժիսոր Ալի Ավջըն ձերբակալվել է հեղաշրջման փորձի կազմակերպիչների հետ կապ ունենալու կասկածանքով:
Ինչպես հաղորդում է թուրքական «Էվրենսել» պարբերականը, Ստամբուլի հանրապետական դատախազության կողմից տրամադրված օրդերի հիման վրա ձերբակալված թուրք ռեժիսորին մեղադրում են Bylock գաղտնի բջջային հավելվածից օգտվելու համար:
Թուրքիայի հետախուզական կոմիտեի պնդմամբ` ByLock-ից Թուրքիայի տարածքում օգտվում են հեղաշրջման փորձի համար մեղադրվող Ֆեթուլլահ Գյուլենի աջակիցները։
Նշենք, որ Ալի Ավջըի «Զարթոնք» ֆիլմում Էրդողանի ընտանիքի սպանության, ինչպես նաև զինվորականի կողմից Էրդողանի գլխին ատրճանակ պահելու կադրերը մեծ հակազդեցության էին արժանացել հանդիսատեսի կողմից:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է