Հալեպում կրկին կգործի հայկական Սրբոց Քառասնից Մանկանց մայր եկեղեցին. ռուսական հեռուստաալիքի անդրադարձը (տեսանյութ)
Հալեպում կվերականգնվի և կրկին կգործի հայկական առաքելական Սրբոց Քառասնից Մանկանց մայր եկեղեցին, որը չէր գործում Հալեպի պատերազմի սկսվելուց ի վեր։
Ռուսական НТВ հեռուստաալիքը եկեղեցու մասին հատուկ ռեպորտաժում այն անվանել է Սիրիայի ամենագեղեցիկ եկեղեցիներից մեկը։
15-րդ դարում կառուցված եկեղեցին վերապրել է սիրիական հակամարտության բոլոր արհավիրքները, իսկ այժմ պատրաստվում է նորից բացել իր դռները ոչ միայն հայ համայնքի, այլև բազմաթիվ զբոսաշրջիկների առաջ։
«Եվ ամեն անգամ աշխարհով մեկ սփռված հայությունը խնամքով վերականգնել է իր այս սրբությունը», - նշում է НТВ-ի լրագրողը։
Եկեղեցու հոգևորականները պատերազմի ամենաթեժ օրերին անգամ շարունակում էին բարձրանալ զանգակատուն ու հայտարարել պատարագը՝ ցույց տալով, որ անկախ իսլամիստ ահաբեկիչների հարձակումներից՝ հոգևոր կյանքը Հալեպում չի դադարել։ Դրանից հետո ահաբեկիչները սերտել էին պատարագների ժամերն ու դիպուկահարներով թիրախավորում էին զանգակատունը։ Եկեղեցու գմբեթի խաչը դիպուկահարի միջոցով վերացնել չհաջողած զինյալներն ավելի ուշ գործի են դրել պայթուցիկներ։
նախատեսվում է, որ Սրբոց Քառասնից Մանկանց մայր եկեղեցին, որի ամբողջական վերականգնման համար հանգանակություն հավաքելու մեկնարկ է տրվել ամբողջ աշխարհի հայկական գաղթօջախներում, կսկսի վերականգնվել արդեն հաջորդ շաբաթվանից։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է