Ֆրանսիան ղարաբաղյան հակամարտության կողմերին կանոնավոր երկխոսության կոչ է անում. դեսպան
Ֆրանսիան ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով կանոնավոր բանակցությունների կողմնակից է: Հուլիսի 13-ին կայացած ասուլիսում այս մասին հայտարարեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտյեն:
«Մեր մոտեցումը հետեւյալն է. մենք երկու պետությունների ղեկավարների միջեւ ուղիղ երկխոսության եւ հնարավորինս կանոնավոր բանակցությունների կողմնակից ենք: Այդ տեսանյունից կարող ենք միայն ողջունել վերջերս կայացած ԱԳ նախարարների հանդիպումը: Ես բազմիցս հայտարարել եմ, եւ ոչ միայն ես, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի: Հակամարությունը կարող է լուծվել միայն բանակցությունների, կանոնավոր երկխոսության ճանապարհով»,- հայտարարեց դեսպանը:
Նրա խոսքով՝ հարկավոր է չսահմանափակվել ԱԳ նախարարների մակարդակով հանդիպումներով, այլ ապահովել նաեւ նախագահների մակարդակով հանդիպում: Ըստ դեսպանի՝ տպավորություն է, որ վերջին հանդիպումը կարող է նպաստել դրան, հարկավոր է ակտիվ աշխատել, որպեսզի այդ հանդիպմանը նաեւ այլ բանակցություններ հետեւեն:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է