Իտալիայի հարավում հրդեհաշիջման աշխատանքներին նաեւ զինվորականներ կմասնակցեն
Իտալիայի իշխանությունները ներգրավել են զինված ուժերին՝ երկրի հարավում տիրող արտակարգ իրավիճակը հաղթահարելու համար, որտեղ արդեն մի քանի օր է՝ մոլեգնում են հրդեհները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Իտալիայի շրջակա միջավայրի պահպանության նախարար Ջանլուկա Գալեթիի նախաձեռնությամբ՝ հասարակական կարգի եւ անվտանգության ապահովման հանձնաժողովը որոշում է կայացրել «մեծացնել զինծառայողների ներկայությունը՝ կրիտիական իրավիճակները հաղթահարելու եւ կանխելու համար»։ La Repubblica պարբերականը գրում է, որ «Հանգիստ փողոցներ» գործողությանը մասնակցող զինծառայողներին արդեն օգնության են ուղարկել հրշեջներին եւ Քաղաքացական պաշտպանության աշխատակիցներին, որոնք Կամպանիա մարզում պայքարում են կրակի դեմ։
Խոսքն առաջին հերթին Վեզուվի ազգային պարկում հրդեհը մարելու մասին է, որն արդեն մի քանի հեկտար անտառ է ոչնչացրել։ Այստեղ աշխատում են 3 հատուկ ինքնաթիռներ եւ մեկ ուղղաթիռ։ Կամպանիայի այլ շրջաններում կրակի դեմ պայքարում են տարածաշրջանային ավիացիայի 5 ուղղաթիռներ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է