Թրամփն ասել է, որ Պուտինի հետ զրույցում շատ խիստ է եղել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում իրեն շատ խիստ է պահել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Պուտինի հետ շփվելիս ես շատ խիստ էի», -Reuters գործակալությանը տված հարցազրույցում ասել է Թրամփը։ Նա նաեւ ընդգծել է, որ երկու նախագահների «հարաբերությունները շատ կարեւոր են, դրանք կարող են շատ կյանքեր փրկել, օրինակ՝ Սիրիայում հրադադարի շնորհիվ»։
Թրամփը նաեւ խոստովանել է, որ կցանկանար իմանալ՝ արդյոք ՌԴ առաջնորդն իրեն աջակցել է նախընտրական քարոզարշավի ընթացքում։ «Ես կցանկանայի հարցնել Պուտինին՝ նա իսկապե՞ս աջակցել է ինձ»,-ասել է Սպիտակ տան ղեկավարը։
Նա ընդգծել է, որ իր նախագահության ընթացքում մի շարք քայլեր է ձեռնարկել, որոնք նրա կարծիքով, չպետք է դուր գան Մոսկվային։
«Տեսեք, թե ինչ եմ արել։ Նավթի գները նվազում են։ Մենք հեղուկ գազ ենք ուղարկում Լեհաստան։ Պուտինը դա չի ցանկանում։ Մենք նաեւ 56 մլրդ դոլար ավելացրել ենք սպառազինության համար՝ նախորդ տարվա բյուջեի համեմատ։ Պուտինն այդ ամենը չի ցանկանում, ուրեմն ինչու՞ պետք է աջակցի ինձ»-ասել է Թրամփը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է