Մինսկի խմբի գործունեության արդյունքները տպավորիչ չեն, բայց կանխում են լարվածության սրումը. ԵՄ
Մինսկի խմբի գործունեության արդյունքները, հնարավոր է, այնքան տպավորիչ չեն, որքան կցանկանային տեսնել ոմանք, իսկ ավելի կոնկրետ՝ նրանք կցանկանային տեսնել հակամարտության լուծումը։ Այս մասին հայտարարել է ԵՄ Արեւելյան գործընկերության վարչության պետ Դիրք Շուբելը՝ Հայաստանի եւ Ադրբեջանի հետ ապագա համաձայնագրի քննարկման ընթացքում, որը կազմակերպել է Եվրախորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովը։
Շուբելի կարծիքով՝ Մինսկի խմբի գոյությունը կանխում է լարվածության սրումը եւ դա արդեն իսկ ձեռքբերում է։ «Չնայած, երբ մենք լարվածության սրում ենք տեսնում՝ վերջին իրադարձությունների օրինակով. դա արդեն բավական չէ»,-ընդգծեց նա։
ԵՄ-ի ներկայացուցիչը նշել է, որ ղարաբաղյան հակամարտութունը շատ վտանգավոր է ու խոչընդոտում է Հայաստանի եւ Ադրբեջանի զարգացմանը։
Ընդհանուր առմամբ, Եվրախորհրդարանի հանձնաժողովի անդամներն անհանգստություն են հայտնել ղարաբաղյան հակամարտության վերջին սրումների հետ կապված։ Նրանք ընդգծել են, որ կողմերը պետք է պայմանավորվեն հետաքննության մեխանիզմներ ներդնելու շուրջ, որն առաջարկել է ԵԱՀԿ Մինսկի խումբը։
Այդ ենթատեքստում Եվրախորհրդարանի անդամ Պյատրաս Աշուտրյավիչյուսը նշել է, որ ինքը շատ անհանգստած է այն ամենի հետ կապված, ինչ տեղի է ունենում հակամարտության գոտում։ Նա ընդգծել է, որ ցավում է ադրբեջանական կողմում զոհերի համար, սակայն դատապարտում է ադրբեջանական կողմին՝ «հայկական զորքերին հարվածներ հասցնելու պատճառով»։
«Դա հակամարտության լուծում չէ»,- ասել է նա։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է