«Ինձնից շատ ես խոսում». Էրդողանը վիրավորել է իրեն «դժվար» հարցեր տվող BBC-ի հաղորդավարուհուն
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վիրավորել է իրեն «դժվար» հարցեր տվող BBC-ի հաղորդավարուհուն:
Թուրքական Diken պարբերականին փոխանցմամբ, BBC-ի «Hard Talk» (Ծանր զրույց) ծրագրին հյուրընկալված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին զայրացրել է ծրագիրը վարող Զեյնաբ Բադավիի հարցը՝ Թուրքիայում 160 լրատվամիջոցների փակման եւ 2500 լրագրողների բանտարկված լինելու մասին:
«Ինձնից շատ ես խոսում, ինձնից ազատ ես: Ինձ ազատության իրավունք չես տալիս: Ինձ հետ հարցազրույց ես վարում, ինձ խոսելու առիթ չես տալիս»,-վրդովվել է Էրդողանը:
Ընդամենը երկու լրագրողի բանտարկության փաստն ընդունող էրդողանը մնացածների մասին այսպես է արտահայտվել. «Նրանք իրենց հիմնարկից բեյջ ունեն, բայց պաշտոնապես մամուլի վկայական չունեն: Իրենց հիմնարկի բեյջերով պնդում են, որ լրագրող են: Ձեր ասած 160 թիվը սուտ է, դա բազմիցս ասել ենք: Նրանք դատական համակարգ, ոստիկանություն եւ լրատվամիջոցներ ներթափանցած հանցավոր կազմակերպության անդամներ են, որոնց նպատակը կառավարությունը տապալելն է»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է