Հունաստանում 40 աստիճան շոգի երկրորդ ալիքն է սկսվել
Հունաստանում սկսվել է շոգի նոր ալիքը։ Երեք օր երկրի որոշ շրջաններում ստվերում օդի ջերմաստիճանը կլինի 40 աստիճան, իսկ երկրի մեծ մասում՝ 37-38 աստիճան։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով հունական օդերեւութաբանական ծառայությունը։
Ուրբաթ արդեն ջերմաստիճանը մի փոքր կնվազի, իսկ երկուշաբթի ցերեկային ժամերին այն կհասնի 30 աստիճանի։
Տաք օդը Հունաստան է «բերել» հակացիկլոնը Հյուսիսային Աֆրիկայից։ Չնայած այս անգամ ռեկորդային ջերմաստիճան չի սպասվում՝ իշխանությունները կոչ են անում խուսափել արեւից եւ ջերմային հարվածից խուսափելու վերաբերյալ խորհուրդներ են տալիս։
Հունաստանի մշակույթի ու սպորտի նախարարությունը հաղորդել է, որ շոգի հետ կապված կփոփոխվեն հնագիտական վայրերի աշխատանքային ժամերը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է