Թրամփը հայտարարել է, որ հիացած է որդու ազնվությամբ
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, անդրադառնալով ավագ որդու և Կրեմլի միջև հավանական կապի մասին սկանդալին, նշել է, որ որդին «բարձր կատեգորիայի մարդ է» և որ ինքը «հիացած է նրա բացությամբ»:
Համապատասխան հայտարարությունը Թրամփը տարածել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Սառա Սանդերսի միջոցով՝ լրագրողների համար ճեպազրույցի ժամանակ:
«Որդիս բարձր կատեգորիայի մարդ է, և ես հիացած եմ նրա ազնվությամբ»,-մեջբերում է ԱՄՆ նախագահի խոսքը Politico հանդեսը:
Հիշեցնենք, որ նախօրեին The New York Times պարբերականը հայտնել էր, որ Դոնալդ Թրամփ-կրտսերը 2016թ. հունիսին Նյու Յորքում հանդիպել է ռուսական իշխանությունների հետ կապ ունեցող իրավաբան Նատալյա Վեսելնիցկայայի հետ:
Աղբյուրը մանրամասնում է, որ Թրամփ-կրտսերը համաձայնել էր հանդիպել ռուս իրավաբանի հետ, քանի որ իրեն խոստացել էին վարկաբեկիչ տեղեկություն տրամադրել այն ժամանակ ընթացող նախագահական մրցապայքարում Դոնալդ Թրամփի գլխավոր մրցակից Հիլարի Քլինթոնի վերաբերյալ:
Հայտնի է, որ Թրամփ-կրտսերը Twitter-ում հրապարակել է իր ու Վեսելնիցկայայի նամակագրությունը:


















































22-ամյա հղի կինը մեքենայից դուրս է նետվել և մաhացել, ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Գեղարքուն...
9-21 կմ պետք է Ադրբեջանի տարածքով անցնենք, որ հասնենք Արծվաշեն. Սասուն Միքայելյան
ՃՏՊ Երեւանի կենտրոնում` մահվան դեպքով
Ռուսական գազի գինը Հայաստանի համար չի կարող թանկանալ
Երեւանում եւս ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ
Բելգիայում բացվել է առաջին Թումո կենտրոնը
«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Հայկ Կոնջորյան թողարկում 6
Պատերազմում շրջադարձային պահ է, հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարարը
Ռոնալդինյոն ժամանել է Հայաստան
«Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը կհամալրվի 200 մլն դրամով