Հազարավոր ուղտեր Քաթարի դեմ կիրառվող պատժամիջոցների զոհ են դարձել
Քաթարի բնակիչներին պատկանող հազարավոր ուղտեր սատկել են ծարավից, երբ Սաուդյան Արաբիայի իշխանությունները պահանջել են վերացնել կենդանիների նախիրներն իրենց տարածքից:
Ինչպես փոխանցում է Lenta.ru-ն, Սաուդյան Արաբիայից վերադարձած ուղտապահներից մեկի խոսքով` հարյուրավոր սատկած կենդանիներ են փռված ճանապարհին, ինչպես նաև հարյուրավոր սատկած ոչխարներ: Տարբեր գնահատումներով վերջին օրերին Քաթար վերադառնալու ճանապարհին 12-25 000 ուղտ է սատկել:
Քաթարի իշխանությունները որոշել են օգնել գյուղատնտեսներին և սահմանի մոտ հատուկ ճամբար են ստեղծել, որտեղ շուրջ 8000 «անապատի նավ» են տեղավորել: Այնտեղ ուղտերին ջուր և ուտելիք են տրամադրում, իսկ անասնաբույժները հետևում են կենդանիների առողջությանը:
Նախքան Քաթարի նկատմամբ պատժամիջոցների սահմանումը, քաթարցի ագարակատերերը հնարավորություն ունեին իրենց կենդանիներին տեղակայել հարևան թագավորության տարածքում:
Քաթարի մեկուսացումն սկսվեց հունիսի 5-ին, երբ Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, Եգիպտոսը և Արաբական Միացյալ Էմիրությունները խզեցին հարաբերությունները Դոհայի հետ` վերջինիս մեղադրելով արաբական երկրների տարածաշրջանում ներքին քաղաքական իրավիճակն ապակայունացնելու և ահաբեկչության ֆինանսավորման համար: Ավելի ուշ նրանց միացան ևս 6 պարսիցծոցյան երկիր:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է