ԵՄ․ Իրանի միջուկային ծրագրի մասին համաձայնագիրը ոչ մի երկրի չի պատկանում
ԵՄ-ն հարգում է ԱՄՆ-ի որոշումը՝ վերանայել Իրանի միջուկային ծրագրի շուրջ 2015-ին կնքված համաձայնագիրը, բայց հստակ կհասկացնի Վաշինգտոնին, որ դա միջազգային համաձայնագիր է եղել, որին հավանություն է տվել ՄԱԿ-ը։ Այս մասին հայտնել է ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, հայտնում է Reuters-ը։
«Միջուկային համաձայնագիրը չի պատկանում որեւէ երկրի, այն պատկանում է միջազգային համայնքին։ Մենք պետք է երաշխավորենք , որ այդ երկրները կիրականացնեն այն»,- նշել է նա։
Նշենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը այս տարվա ապրիլին սկսել է վերանայել Իրանի ու «վեցյակի» համաձայնագիրը այն համատեքստում, թե որքանով էր Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկումը համապատասխանում ԱՄՆ ազգային անվտանգության շահերին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է