ՄԻԵԴ-ը վճռել է, որ փարանջա հագնելու արգելքը չի խախտում մարդու իրավունքները
Ստրասբուրգում ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել երկու հայցերի շուրջ՝ խոստովանելով, որ Բելգիայում հասարակական վայրերում դեմքն ամբողջովին կամ մասնակիորեն փակող հագուստ հագնելու արգելքը չի խախտում Մարդու իրավունքների մասին եվրոպական հռչակագիրը, հայտնում է DW-ը։
Հայցվորները երեք մուսուլման կանայք էին, որոնք Բելգիայում են բնակվում։ Նրանք վիճարկում էին հասարակական վայրերում նիկաբ, չադրա ու փարանջա հագնելու արգելքը։ 2008-ին նման արգելք է ներդրվել երեք բելգիական համայնքներում՝ Պեպենսթերիում, Դիզոնեում ու Վերվյեում, իսկ 2011-ին այն դարձել է համազգային։
Դատարանը մասնավորապես նշել է, որ սահմանված արգելքը կարելի է դիտարկել որպես «համատեղ բնակության պայման», իսկ սահմանված սահմանափակումները անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում։ Նման հագուստի թույլատրման կամ արգելքի հարցը պետք է լուծի հենց հասարակությունը։
ԵՄ առաջին երկիրը , որը արգելել է դեմքն ամբողջովին փակող մուսուլմանական հագուստը, Ֆրանսիան էր, որտեղ այդ արգելքը ուժի մեջ է մտել 2011-ին։ 2014-ին դրա իրավաչափությունը օրինական է ճանաչվել ՄԻԵԴ Մեծ պալատի կողմից։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է