Հրաչյա Հարությունյանի արտահանձնման գործընթացը սկսվել է
Ռուսաստանում դատապարտված Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանի արտահանձնման գործընթացը սկսվել է: Այս մասին հուլիսի 11-ին կայացած ասուլիսում հայտնեց արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը:
Նա հիշեցրեց, որ ռուսական դատարանի վճիռն ուժի մեջ է մտել, Հարությունյանի ներքին տեղափոխման գործընթացը սկսվել է:
Փոխնախարարի խոսքով՝ Հայաստանի արդարադատության նախարարությունը ռուսաստանցի գործընկերների հետ ջանքեր է գործադրում, որպեսզի գործընթացը հնարավորինս կարճ ժամանակում ավարտվի: Սակայն հստակ ժամկետ Քրմոյանը չի նշել:
Հիշեցնենք, որ Հրաչյա Հարությունյանը 6 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման է դատապարտվել: 2013 թվականի հուլիսին Հրաչյա Հարությունյանը Պոդոլսկի մերձակայքում բեռնատարով բախվել է ուղեւորատար ավտոբուսին, ինչի հետեւանքով 18 մարդ է զոհվել, ավելի քան 60 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է