Կոշտ «Բրեքսիթի» դեպքում անգլիական նախաճաշը կթանկանա երեք ֆունտով
Guardian թերթը հրապարակել է KMPG աուդիոտարական ընկերության հետազոտությունը, որի համաձայն Brexit –ի շուրջ բանակցությունների անբարենպաստ արդյունքի դեպքում ավանդական «անգլիական նախաճաշի» համար մթերքները կթանկանան երեք ֆունտ սթերլինգով, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Հիմա առավոտյան կերակրատեսակների համար թագավորության բնակիչները ծախսում են 23․59 ֆունտ, բայց ապագայում դրանց արժեքը կարող է բարձրանալ մինչև 26․61 ֆունտ։ Առաջին հերթին կթանկանա ներմուծվող սննդամթերքը, օրինակ Դանիայից ներմուծվող խոզապուխտը, Իսպանիայից՝ նարնջի հյութը, իտալական ձիթապտղի յուղը ու ֆրանսիական սերուցքային կարագը։ Ի դեպ, վերջին մեկ տարում սերուցքային կարագի գները գնաճի պատճառով առանց այդ էլ բարձրացել էին ավելի քան 20 տոկոսով։ Բրիտանացիները «հին գներով» կկարողանան գնել թերևս միայն կաթ, ձու ու սպիտակ հաց, որոնք արտադրվում են հենց երկրում։
«Եթե Բրիտանիան ԵՄ-ից դուրս գա առանց որևէ առևտրային համաձայնագիր կնքելու ու որևէ ժամանակավոր պայմանավորվածությունների՝ մենք կարող ենք ակնկալել թե գների աճ, թե բյուրոկրատիայի աճ մաքսատանը»,- փաստում է KMPG –ի տնօրեն Բոբ Ջոնսը։ Նրա խոսքով Առևտրի համաշխարհային կազմակերպության սակագներով առևտրին վերադառնալը կհարվածի թե սպառողներին, թե խանութներին։ «Պետք է հասկանալ, որ մեր վերլուծությունը դեռ չի արտահայտում գների կտրուկ փոփոխությունը, որն արդեն զգացել են բրիտանացիները ազգային արժույթի փոխարժեքի անկման հետևանքով»,- հավելել է նա։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է