Թրամփը բացատրել է G20 գագաթնաժողովին իր դստեր ներկայությունը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտպանել է դստերը՝ Իվանկա Թրամփին, որին քննադատել են G20-ի գագաթնաժողովի շրջանակում հանդիպումներից մեկի ժամանակ հոր տեղը զբաղեցնելու համար։ Այս մասին նա գրել է թվիթերում, հայտնում է Gazeta-ն։
«Երբ ես հեռացա դահլիճից՝ Ճապոնիայի ու մյուս երկրների առաջնորդների հետ հանդիպելու համար, ես Իվանկային խնդրեցի զբաղեցնել իմ տեղը։ Սովորական պրակտիկա Է։ Անգելա Մերկելը համաձայն է դրան»,- գրել է ԱՄՆ նախագահն իր թվիթերում։
Թրամփը նաեւ նշել է, որ եթե նման իրավիճակ լիներ Հիլարի Քլինթոնի դստեր՝ Չելսիի հետ, լրատվամիջոցները իրենց ֆեյքային նորություններում կգրեին «Չելսին նախագահի պաշտոնում»։
«Բարի լույս, պարոն նախագահ։ Երբեք նման բան չէր պատահի, որ իմ մայրը կամ հայրը ինձ նման բան խնդրեին։ Դուք մեր երկիրը մեկ ուրիշի՞ն եք հանձնել։ Հուսով եմ՝ ոչ»,- պատասխանել է Չելսի Քլինթոնը Թրամփին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է