Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել Ուկրաինայում սպանվել է ՄԹ քաղաքացի, որ կռվում էր ՌԴ-ի կողմից Չէին հավատացել, որ նման բան կարող է լինել իրենց հետ. Գալջյան Մեծ Բրիտանիան եւ Ուկրաինան համատեղ կաշխատեն ռազմական արհեստական բանականության ոլորտում Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի ֆինանսաբանկային ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր Գյումրիում կանցկացվի «HAY-AT JAZZ․ հայը՝ ջազում, ջազը՝ բակում» փառատոնը Զելենսկին բարձր է գնահատել Էրդողանի ջանքերը խաղաղության ուղղությամբ Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 6 500-ը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական գործողությունները շարունակվում են Արմավիրի քրեական ոստիկանները կասեցրել են ապօրինի արդյունահանում «Opel»-ը գլխիվայր շրջվել է. կան տուժածներ

Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպՌոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվելՈւկրաինայում սպանվել է ՄԹ քաղաքացի, որ կռվում էր ՌԴ-ի կողմիցԱՄՆ-ը կարգելափակի Իրանի կառավարության և ԻՀՊԿ-ի ֆինանսավորման բոլոր աղբյուրները. ԲեսենթՉէին հավատացել, որ նման բան կարող է լինել իրենց հետ. ԳալջյանՄեծ Բրիտանիան եւ Ուկրաինան համատեղ կաշխատեն ռազմական արհեստական բանականության ոլորտումՔննարկվել են Հայաստանի և Վրաստանի ֆինանսաբանկային ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերԳյումրիում կանցկացվի «HAY-AT JAZZ․ հայը՝ ջազում, ջազը՝ բակում» փառատոնըԶելենսկին բարձր է գնահատել Էրդողանի ջանքերը խաղաղության ուղղությամբՎենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 6 500-ըՌուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական գործողությունները շարունակվում ենԱրմավիրի քրեական ոստիկանները կասեցրել են ապօրինի արդյունահանում«Opel»-ը գլխիվայր շրջվել է. կան տուժածներԱՄՆ-ում պատրաստվում են չեղարկել օտարերկրացիների վիզաներըՁերբակալվել են ՀՀ նախկին նախագահը, նրա որդին ու եւս 4 անձԻրավապահները խուզարկություններ են սկսել Լևոն Քոչարյանի կնոջ՝ Սիրուշոյին պատկանող «Պռեգոմեշ» ընկերությունումԵրեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ «Ռեալի» պաշտոնական հեռուստաալիքը քննադատության է ենթարկել մրցավարների աշխատանքը Տիգրան Ավետիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն2026-ի առաջին կիսամյակում Հայաստանում ապաստան է հայցել 358 անձ․ գերակշիռ մասը տղամարդիկ ենԲանակի ուժեղացումը, պաշտպանունակության բարձրացումը կառավարության ռազմավարական անելիքների շարքում ենԻնֆանտինոյի «մեծ գործարքը» տապալվեցՄԱԿ-ի հարթակում 50 երկրների խումբը հանդես է եկել համատեղ հայտարարությամբՀայաստանի նոր երաժշտությանը նվիրված BBC- ի երկժամանոց հաղորդումըԳորիս-Հալիձոր ճանապարհին ավտոմեքենա է շրջվել․ կան տուժածներԽուզարկություններ Ռոբերտ եւ Լեւոն Քոչարյանների բնակարաններում (լրացված)Ասիմ Մունիրը ուղևորվում է Թեհրան, մինչդեռ Վաշինգտոնը նոր պատժամիջոցներ է պատրաստումՆԳՆ ոստիկանություն. փաստերՍտեփանավան, Սպիտակ, Մասիս, Գյումրի քաղաքների մի շարք հասցեներում գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինենՀՀ Կառավարության 2026-2031 թթ․ գործունեության ակնկալվող ուղենշային արդյունքներըԴամասկոսի դեմ գործող խիստ պատժամիջոցները չեղարկվում են ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 25.08.2026ԱՄՆ-ը 50% մաքսատուրք կսահմանի Կանադայից ներմուծվող մեքենաների և բեռնատարների համարԷդուարդ Սպերցյանը շարունակում է փայլել Սաուդյան Արաբիայում«Չելսին» արտագնա խաղում 3:2 հաշվով առավելության հասավ «Ֆուլհեմի» նկատմամբԲանկերից տեղեկանք ստանալը կդառնա անվճար․ ԿԲՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՄեկնարկել են «Երիտասարդական խորհրդարան» ծրագրի 2026 թ. աշխատանքներըՀամաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը նոր ռեկորդ է սահմանել. Լևոն ԱզիզյանՄամուլի ասուլիս․ կներկայացվեն նոր ուսումնական տարվա մեկնարկին ոստիկանության կողմից իրականացվող միջոցառումներըՓրկարարները քաղաքացիներին և հեծանվանավակը մոտեցրել են ափԿապանում անցկացվել է SMART գործիքի կիրառման հնգօրյա դասընթացՀԱՊԿ-ը ռազմական ոլորտում Հայաստանի հետ չի համագործակցում. ՌԴ ԱԳՆԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումԵրկրաշարժ Վրաստանում. այն զգացվել է նաև Շիրակի մարզումՀայտարարվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության մրցույթ«Ագոռա» առևտրային օբյեկտներում հայտնաբերվել է 20 վարչական իրավախախտման դեպքԱվարտվել են «Թալին-1» պոմպակայանի հիմնանորոգման աշխատանքներըՄոլդովայի նախագահը Կիևում մասնակցում է Ուկրաինայի անկախության 35-ամյակի տոնակատարությանը․ MoldpresՀայտնաբերվել է 494 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Ո՞ր դեպքում ԱՄՆ նոր վարչակազմը կխորացնի ներգրավվածությունը Ղարաբաղի հարցում

Նախընտրական քարոզարշավի շրջանում նախագահ Դոնալդ Թրամփը չի անդրադարձել Հարավկովկասյան տարածաշրջանի խնդիրներին. փոխարենը, խոստացել էր վերանայել տարածաշրջանային խոշոր տերությունների` Ռուսաստանն ու Իրանի հետ հարաբերությունները, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Ռուս-ամերիկյան հարաբերությունները կարեւոր նշանակություն ունեն Հարավային Կովկասի համար: Փորձագիտական շրջանակները առայժմ ձեռնպահ են մնում հստակ գնահատական տալ դրանց հետագա ընթացքի վերաբերյալ:

«Այս պահին դժվար է ինչ որ բան ասել, քանի որ վարչակազմում կան տարբեր կարծիքներ Ռուսաստանի հետ հետագա հարաբերությունների առումով»,- ասում է փորձագետ Զեֆ Մանկոֆը:

Վրաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ուիլյամ Քորթնիի կարծիքով, Ռուսաստանն ու ԱՄՆ-ը գործակցում են տարբեր ասպարեզներում, ուստի հակադրվող քաղաքականությունը պետք է վերանայվի, սակայն ոչ ի հաշիվ Ռուսաստանի զավթողական քաղաքականության հանդուրժման:

«Պարզ չէ, թե ինչպիսի հարաբերություն կկառուցի նախագահ Թրամփը Վլադիմիր Պուտինի հետ եւ որոնք են լինելու ԱՄՆ առաջնորդի առաջնահերթություններն այս հարաբերություններում»,- ասում է նախկին դեսպանը:

Իր հերթին Ջեֆ Մանկոֆը հիշեցնում է, որ նախկին` Բուշի եւ Օբամայի վարչակազմերը փորձել են բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ, սակայն տարաձայնությունների պատճառով դրանք ձախողվել են: Նոր վարչակազմի առումով փորձագետը նույնպես լավատես չէ:

«Անկախ առաջնորդների ցանկությունից ու նոր քաղաքականություն հռչակելուց, ի վերջո ռուս-ամերիկյան հարաբերություններում հավանաբար համագործակցության փոխարեն կգերիշխի մրցակցությունը»,- ասում է փորձագետ Զեֆ Մանկոֆը:

Հարավային Կովկասի նկատմամբ նոր վարչակազմը դեռեւս հետաքրքրություն չի ցուցաբերել: Մանկոֆի կարծիքով հնարավոր է երկու տարբերակ:

«Եթե վարչակազմը որոշի հակադրվող քաղաքականություն որդեգրել Իրանի նկատմամբ, ապա կխորացնի ներգրավվածությունը նաեւ տարածաշրջանային հարցերում, ներառյալ Լեռնային Ղարաբաղում: Մյուս կողմից, հաշվի առնելով վարչակազմի հետաքրքրությունը Ռուսաստանի նկատմամբ, չի բացառվում, որ ԱՄՆ-ը որոշի մի փոքր հետ քաշվել, քանի որ այս տարածաշրջանը Ռուսաստանի ռազմավարական շահերի գոտում է»,- ասում է Մանկոֆը:

Եթե ռուս-ամերիկյան հարաբերություններում նկատվում է գործակցությանն ուղղված միտում, ապա իրան-ամերիկյան հարաբերություններն ակնհայտ հետընթաց են ապրում ՝ հաշվի առնելով Թեհրանի միջուկային համաձայնագրի վերաբերյալ նախագահ Թրամփի նախընտրական եւ հետընտրական քննադատությունը եւ իրանյան բալիստիկ հրթիռի վերջին փորձարկումները:

«Նախագահ Թրամփի կոշտ դիրքորոշումը Իրանի հարցում ճիշտ է: Սակայն մեծ սխալ կլինի չեղյալ հայտարարել Իրանի միջուկային համաձայնագիրը, քանի որ այն ունի մեծ աջակցություն եվրոպացիների, Չինաստանի եւ Ռուսաստանի, անգամ մեծաթիվ ամերիկացիների շրջանակում: Ուստի այն վերացնելու փոխարեն ցանկալի է ուժեղացնել դրա կատարման վերահսկողությունը»,- ասում է դեսպան Քորտնին:

«Իհարկե շատ հարցեր կապված են Իրանի ներքաղաքական իրավիճակից, սակայն մյուս կողմից եկել է ամերիկյան նոր վարչակազմ, որը Իրանի վերաբերյալ կոշտ դիրքորոշման կողմնակից է, եւ իր բալիստիկ հրթիռի արձակմամբ Թեհրանը հավանաբար ամերիկյան վարչակազմին ցանկանում է ցույց տալ, որ կոշտ մոտեցումը կստեղծի խնդիրներ»,- ասում է Մանկոֆը:

Ակնհայտ է, որ Հարավային Կովկասը շարունակում է մնալ խոշոր տերությունների շահերի բախման տարածաշրջան, ուր ամերիկյան վարչակազմի շահերը կապված են տարածաշրջանային խոշոր երկրների հետ հարաբերություններից:

news.am