Թրամփը Կոնգրեսի թույլտվությունը պարտադիր չի համարում ամերիկացիներին 5000-ական դոլար վճարելու համար
Թրամփին հարց են ուղղել՝ արդյոք վարչակազմին անհրաժեշտ է, որ Կոնգրեսի անդամները թույլ տան այդ վճարումը։
«Մենք կարծում ենք, որ ոչ, - պատասխանել է ԱՄՆ ղեկավարը։ - Կարծում եմ՝ նրանք դա կանեն, եթե մեզ դա պահանջվի։ Բայց մենք կարծում ենք, որ չի պահանջվի»:
Սեպտեմբերի 9-ին Դալասում կառավարող Հանրապետական կուսակցության ազգային համագումարում ելույթ ունենալիս Թրամփը խոստացել էր, որ բոլոր չափահաս ամերիկացիները կստանան 5 000-ական դոլար, եթե երկրում կայանալիք միջանկյալ ընտրությունների արդյունքներով հանրապետականները մեծամասնություն ստանան ինչպես Ներկայացուցիչների պալատում, այնպես էլ Սենատում։
Սպիտակ տան ղեկավարն ընդգծել էր, որ ամերիկացիները «պարտավոր կլինեն այդ փողը ծախսեն ԱՄՆ-ում»։ Նրա խոսքով՝ «դա կկոչվի Թրամփի շահութաբաժիններ»։
Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 3-ին. դրանցում կվերընտրվեն Կոնգրեսի Սենատի 100 անդամներից 33-ը և Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամները։ Հանրապետականները վերահսկում են օրենսդիր մարմնի երկու պալատները:


















































Թրամփը հայտարարել է, որ չի զղջում Իրանի դեմ պատերազմի համար
Թրամփը հանձնարարել է կրճատել Հարավային Կորեայի հետ համատեղ զորավարժությունները
Թրամփը ծրագրային ելույթ կունենա Տեխասում կայանալիք Հանրապետականների համագումարում․ AP
Ուիթքոֆ․ Թրամփը Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը վերածել է խաղաղության հաստատման օրինակելի մոդելի
Թրամփը գաղտնի լքել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Թուրքիայում՝ մահափորձի սպառնալիքի պատճառով
Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»