Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ Երևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ) Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համար Աֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններում Պատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ) Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն Կատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգում Led Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա Երևանում Հայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետ Այս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվի

Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է Հիշեցում. նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության սահմանված պահանջների խախտումների վերաբերյալ կազմվել է 198 արձանագրություն (տեսանյութ)Այս պահին մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը Էզրի Կոնսան էԱնվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքներըՎահե Սուքիասյանը` շախմատի Եվրոպայի Մ18 առաջնության չեմպիոնՕդի ջերմաստիճանն այսօրվանից աստիճանաբար կբարձրանաԵս միշտ պատրաստ կլինեմ ծառայելու այս հարցերի լուծմանըՀանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ ԲելգիայիTRIPP-ի զարգացման ընկերության ստեղծման փաթեթն ԱԺ-ն ընդունվել է նաև երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ
Աշխարհ

Թրամփ-Պուտին առաջին հանդիպումն ու hակասական արձագանքները. The Financial Times-ի անդրադարձը

Հուլիսի 7-ին գերմանական Համբուրգ քաղաքում կայացել է Միացյալ Նահանգների և Ռուսաստանի Դաշնության նախագահների երկար սպասված հանդիպումը։ Ինչպես գրում է inopressa.ru-ն՝ փոխանցելով The Financial Times-ի հոդվածը, G20 գագաթնաժողովի շրջանակում իրենց առաջին հանդիպման ժամանակ Դոնալդ Թրամփը ճնշում է գործադրել Վլադիմիր Պուտինի վրա՝ ԱՄՆ նախագահական ընտրություններին ՌԴ հնարավոր միջամտության հետ կապված։ Թերթը նշում է, որ երկու առաջնորդներն էլ ձգտել են հարթել ռուս-ամերիկյան բարդ հարաբերությունները։

Ինչպես գրում են լրագրողներ Դեմետրի Սևաստոպուլոն ու Գայ Չայզանը՝ տարբեր մեկնաբանություններ են հնչել՝ ինչ է կատարվել երկար սպասված ու երկար տևած հանդիպման ժամանակ։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ Թրամփն «ընդունել» է ռուս առաջնորդի վստահեցումները, որ Մոսկվան չի միջամտել ընտրություններին։ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն էլ հայտնել է, որ առաջնորդների միջև «այդ հարցի շուրջ տեղի է ունեցել շատ լավ ու շարունակական կարծիքների փոխանակում»՝ հավելելով, որ Թրամփը «ճնշում է գործադրել Պուտինի վրա այդ հարցով»։

Հոդվածագիրները նշում են, որ հանդիպմանը, որը պետք է տևեր մոտ կես ժամ, բայց տևեց ավելի քան երկու ժամ, քաղաքական գործիչները քննարկել են նաև Սիրիայում ճգնաժամը, Հյուսիսային Կորեայի և Ուկրաինայի հարցը, պաշտոնատար անձինք նաև ընդգծել են ռուս-ամերիկյան համագործակցության վերականգնումը բոլոր ուղղություններով։ ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ առաջնորդները պայմանավորվել են Սիրիայի հարավ-արևմուտքում հրադադարի ռեժիմի հաստատման մասին։ Լավրովի խոսքով՝ ԱՄՆ-ն նաև համաձայնել է Ուկրաինայի արևելքում ռազմական գործողությունների գծով հատուկ ներկայացուցիչ նշանակել, ինչը կհանգեցնի Մոսկվայի և Վաշինգտոնի միջև համագործակցության «ալիքի» ստեղծման, ասվում է հոդվածում։

Վաշինգտոնի միջազգային և ռազմավարական հետազոտությունների կենտրոնի՝ Ռուսաստանի գծով մասնագետ Հիթեր Քոնլին հայտնել է, որ հանդիպման երկարատևությունը ցույց է տալիս, որ առաջնորդները «լեզու են գտել», սակայն հավելել է, որ ռուս-ամերիկյան հարաբերությունների պատմությունը լի է նմանատիպ օրինակներով։

Քոնլին նշել է, որ գագաթնաժողովին հնչել է երկու հակասական կարծիք ամերիկյան ընտրություններին ՌԴ հնարավոր միջամտության մասին։ «ՌԴ ԱԳ նախարարի ասածը, թե Թրամփն ընդունել է վստահեցումը, որ Ռուսաստանը չի միջամտել մեր ընտրություններին, և ԱՄՆ պետքարտուղարի ասածը, որ «սա տարաձայնություն է, որը մենք կարող ենք հաղթահարել»,- ասել է Քոնլին՝ հավելելով, որ «հնարավոր է՝ տարբերությունը մեծ չէ»։

Ինչպես նշել է Միջազգային հարցերի ռուսական խորհրդի ղեկավար Անդրեյ Կորտունովը, եթե Թրամփը «Ռուսաստանի հետ նոր համաձայնության հասնի», ապա նրա ներքին հակառակորդները կօգտվեն այդ հանգամանքից՝ դա «որպես քաղաքական զենք օգտագործելով նրա դեմ»։