Գերմանիայում 100 հազար արգելված գրքերից կառուցել են Պարթենոնի կրկնօրինակը
Արգենտինացի նկարչուհի Մարթա Մանյուջինը աշխարհի տարբեր երկրների իշխանությունների կողմից արգելված 100 հազար գրքերից կառուցել է Պարթենոնի լիաչափ կրկնօրինակը։ Այդ հին հունական տաճարը գտնվում էր Աթենքում ու համարվում էր ժողովրդավարության ծննդավայրը, հայտնում է Inhabitat-ը։
Ինստալյացիան գտնվում է գերմանական Քասսել քաղաքում, հրապարակում, որտեղ 1933-ին ավելի քան երկու հազար գիրք է այրվել նացիստների կողմից։ «Գրքային Պարթենոնը» կմնա հրապարակում մինչեւ սեպտեմբերի կեսերը։
Նկարչուհին պարզաբանել է, որ այս մտահղացման հարցում իրեն ոգեշնչել են «աշխարհի առաջին ժողովրդավարական համակարգի գեղագիտական ու քաղաքական իդեալները»։ Մանյուջինի խոսքով, «Գրքային Պարթենոնը» հարգանքի տուրք է ժողովրդավարությանը։ Բացի դրանից օբյեկտը բողոքի իմաստ ունի, որը խորհրդանշում է պայքար խոսքի ազատության համատարած սահմանափակումների դեմ։
Գրքերը անձրեւից պաշտպանելու համար հեղինակը կոնստրուկցիան փաթաթել է թափանցիկ պլաստիկի մեջ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է