Տուսկին մտահոգում է ԵՄ-ի հաշվին Մոսկվայի հետ հարաբերությունները հարթելու՝ Թրամփի ցանկությունը
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին անհանգստացնում է ԵՄ-ի հաշվին Մոսկվայի հետ հարաբերությունները հարթելու՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ցանկությունը։ Reutersi-ի փոխանցմամբ՝ այս մասին նա լրագրողներին ասել է Համբուրգում G20 գագաթնաժողովի շրջանակում։
«Երեկ Վարշավայում ԱՄՆ նախագահի շուրթերից մենք զարմանալի խոսքեր լսեցինք՝ միջատլանտյան հանրության, ԱՄՆ-ի ու Եվրոպայի համագործակցության, ընդհանուր քաղաքական ավանդույթների եւ քաղաքակրթության, ինչպես նաեւ Արեւմտյան հասարակությանը պաշտպանելու պատրաստականության մասին։ Մենք երկար ենք սպասել նախագահ Թրամփի այդ խոսքերին։ Բայց հարցն այն է, արդյո՞ք դա եզակի դեպք է, թե նոր քաղաքական ուղղություն։ Երեկ Վարշավայում Թրամփն ասաց այն, ինչն ասելը դյուրին է, բայց գլխավորը գործողություններն են։ Առաջին փորձությունը կլինի այստեղ՝ Համբուրգում մեր հանդիպումը»,- նշել է Տուսկը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է