«26 տարի իշխանության, դու արդեն զզվեցրել ես». Ժիրինովսկին Լուկաշենկոյին «սովխոզի» տնօրեն է անվանել (տեսանյութ)
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին խիստ քննադատել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին: Տեսանյութը հրապարակվել է Tik Tok սոցիալական ցանցում, գրում է moyby.com կայքը:
«Ոչ մի կուսակցություն չպետք է հավերժ լինի իշխանության: Ոչ մի մարդ: Լուկաշենկոն էլ է կորցնելու իշխանությունը, օգոստոսի 9-ին չէ, ավելի ուշ, բայց կորցնելու է: Եվ ամոթ է լինելու նրան, նա ստիպված է լինելու վազել Յանուկովիչի մոտ, և դա ամենամեծ ամոթն է: 26 տարի իշխանության: Դե գոնե խիղճ պետք է ունենալ, Ալեքսանդր Գրիգորևիչ: Իսկ ի՞նչ խիղճ կարող է ունենալ «սովխոզի» տնօրենը: Նա լավ «սովխոզի» տնօրեն է: Նա լավ բրիգադիր է: Ձմերուկ, կարտոֆիլ է ցանում: Դու ասում ես, որ եվրոպական երկիր ես ղեկավարում: Կարո՞ղ ես հասկանալ, որ քո դեմքն արդեն զզվեցրել է, քո խոսելու ձևը, դու ինքդ ամբողջովին զզվեցրել ես»,-ասել է Ժիրինովսկին:
Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին Բելառուսում անցկացվելու են նախագահական ընտրություններ, որին մասնակցելու է նախագահի 5 թեկնածու, այդ թվում՝ կրկին վերընտրվել ցանկացող Լուկաշենկոն:

















































Ժիրինովսկի. «Միշիկո, ինչո՞ւ գնացիր Թբիլիսի: Ինչո՞ւ չեկար Մոսկվա»
Ժիրինովսկին պահանջում է գործ հարուցել Ադրբեջանի նախկին դեսպանի հնչեցրած վիրավորանքներից հետո
Ժիրինովսկին առաջարկել է դիակիզել Լենինին
Լուկաշենկոն դառնում է ՌԴ գյուղատնտեսության գծով փոխվարչապետ, այլապես կարժանանա Պինոչետի ճակատագրին․ Ժիրինովսկի
Ժիրինովսկին՝ «Ֆուդ սիթի»-ում իրավիճակի մասին․ Այստեղ տայգա չէ, որ պարտադրեք ձեր վայրի բարբարոս միջոցները
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը