Դուտերտեն սպառնացել է ողջ-ողջ ուտել վիետնամցի նավաստիներին գլխատած իսլամական զինյալներին
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն սպառնացել է ողջ-ողջ ուտել վիետնամցի երկու նավաստիներին առեւանգած եւ գլխատած իսլամական զինյալներին, հաղորդում է AFP-ն:
«Ես կուտեմ ձեր լյարդը: Ինձ աղ ու քացախ տվեք, եւ ես այն կուտեմ ձեր աչքի առաջ»,- հայտարարել է Դուտերտեն՝ հավելելով, որ կարող է ուտել նույնիսկ այն, ինչը «հնարավոր չէ կուլ տալ»: Ցույց տալով վիետնամցի սպանված նավաստիների լուսանկարներով հեռախոսը՝ Դուտերտեն անեծքներ է նետել զինյալների հասցեին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ֆիլիպինցի զինվորականները վիետնամցի երկու նավաստիների մարմինների մնացորդները հայտնաբերել էին երկրի հարավում: Երկրի իշխանությունները նրանց առեւանգելու եւ սպանելու մեջ մեդադրում են «Աբու Սայաֆ» խմբավորմանը, որի անդամները, փրկագին չստանալու դեպքում, գլխատում են իրենց պատանդներին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է