Գերմանիայում բացահայտվել է թուրք լրտես, ով մահափորձեր է նախապատրաստել քուրդ քաղաքական գործիչների դեմ. լրատվամիջոցներ
Գերմանիայում բացահայտվել է ևս մեկ թուրք լրտես, ով մահափորձեր է նախապատրաստել Եվրոպայում գտնվող քուրդ քաղաքական գործիչների դեմ, այս մասին գրում է ANF գործակալությունը:
Ըստ աղբյուրի՝ Մուսթաֆա Ք. անունով լրտեսը պարբերաբար կապ է հաստատել Թուրքիայի հետախուզական կոմիտեի հետ, նրա ձեռքին հայտնաբերվել է մահափորձեի մի ամբողջ ցուցակ:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունից, սակայն, Մուսթաֆա Ք.-ի ձերբակալության վերաբերյալ որևէ տեղեկություն դեռևս չի տարածվել:
Գործակալությունը նաև հիշեցնում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ երկրի թշնամիներին աշխարհի ցանկացած ծայրում գտնելու կոչերից հետո թուրք լրտեսների հետ կապված դեպքերը Եվրոպայում առավել հաճախ են սկսել հանդիպել:
Ամիսներ առաջ Ավստրիայի Կանաչների կուսակցության պատգամավոր Պետեր Փիլզը հայտարարել է, որ Վիեննայում գտնվող Թուրքիայի դեսպանատան միջնորդությամբ Թուրքիան Ավստրիայում հետախուզական ցանց է հիմնել։ Նա նշել է, որ Թուրքիան Ավստրիա ուղարկած մահմեդական հոգևորականների միջոցով փորձում է «որսալ» Թուրքիայում հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի կազմակերպման համար մեղադրվող թուրք կրոնական քարոզիչ ֆեթուլլահ Գյուլենի «Հիզմեթ» շարժման անդամներին:
Ավելի վաղ լրատվամիջոցներում լուրեր էին տարածվել, որ Թուրքիայի կրոնական հարցերով վարչության (Diyanet) անդամ 38 իմամ տարբեր երկրներում լրտեսությամբ է զբաղվում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է