Եվրոպացիները խմելով իրենց բառացիորեն «մահվան դուռն են հասցնում»
Ոգելիցի հանդեպ եվրոպացիների սերը սպառնում է քաղցկեղի մի քանի տեսակների զարգացման հավանականության բարձրացմամբ, գրում է Bloomberg–ը՝ վկայակոչելով United European Gastroenterology կազմակերպության տվյալները։
Եվրոպան առաջատար է բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ոգելիցի գործածումով՝ միջին եվրոպացին, ԱՀԿ տվյալներով, խմում է տարեկան 11․2 լ ոգելից խմիչք։ Ամերիկացիներն ու աֆրիկացիներն, օրինակ, խմում են համապատասխանաբար 20 տոկոսով ու կրկնակի քիչ ոգելից։ Յուրաքանչյուր հինգերորդ՝ 15 տարեկանից մեծ եվրոպացին շաբաթական առնվազն մեկ անգամ խմում է։
Այս ցուցանիշով առաջատար է Լիտվան։ Լիտվացիների համեմատ ամերիկացիները կրկնակի քիչ ոգելից են գործածում։
Չնայած եվրոպացիների կողմից ոգելիցի գործածումն ընդհանուր առմամբ «չափավորի» շրջանակից դուրս չի գալիս, բայց այն բավարար է ստամոքսի ու աղիների քաղցկեղի հավանականությունը բարձրացնելու համար։
2014-ին ԱՀԿ մասնագետները հանգել են այն եզրակացության, որ աղեստամոքսային տրակտի հիվանդություններից մահացության դեպքերի մոտ մեկ քառորդը կապակցված է ոգելիցի գործածման հետ։ Կազմակերպության տվյալներով մինչև 2030 թ․ քաղցկեղի առաջացման դեպքերի թիվը կհասնի 22 միլիոնի։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախ...
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին