Սարսափելի գտածո. Մանղալում մարդու մարմնի մասեր են գտել, իսկ նրա գլուխը` թփերի մեջ
Մոսկվայի մարզի Սոլնեչնոգորսկի շրջանի հանգստի բազայում մանղալի մեջ մարդու մարմնի մասեր են հայտնաբերվել, հայտնում է տեղական իրավապահ մարմիններում աղբյուրը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Հանգստի բազայի պահակը այրվածի տհաճ հոտ է զգացել: Տարածքի շրջայցի ժամանակ նա տնակներից մեկի մոտ գտնվող մանղալի մեջ մարդու մարմնի ածխացած մասեր է գտել եւ ոստիկանություն կանչել: Ոչ հեռու թփերի մեջ հայտնաբերվել է մարդու գլուխ, որի ականջները կտրված էին` դրանք մանղալի մեջ էին»,- ասել է նա:
Նրա խոսքով` հանցագործության մեջ կասկածվողներին գտել են մանղալին կից տնակում` հարբած քնած: «Այս տանը գտնել են հանցագործության ենթադրյալ գործիքները` կացին, մուրճ, սղոց: Տնակում հայտնաբերվել են նաեւ բժշկական դիմակներ, պաշտպանական բահիլներ, ձեռնոցներ, պոլիէթիլենային թաղանթ` արյան նման նյութի հետքերով»,- ասել է աղբյուրը:
Իրավապահ մարմինները մեկնել են կասկածյալների բնակության վայր, որտեղ հայտնաբերել են, ենթադրաբար, արյան հետքեր: Ներկայումս նրանք ձերբակալված են, նրանցից մեկը նախկինում շեֆ խոհարար է աշխատել ռեստորանում: Տեղի ունեցածի հնարավոր պատճառ է համարվում կենցաղային վեճը:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախ...
Լիտվան հայտնաբերել է միգրանտների համար փորված թունելներ
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ