Ի՞նչ պետք է Թրամփն ասի Պուտինի հետ հանդիպման ժամանակ
Նախագահ Թրամփը սիրում է հույսը դնել իր բնազդների վրա, սակայն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը Համբուրգում մանրակրկիտ նախապատրաստում ու շիտակ խոսակցություն է պահանջում։ Այս մասին գրում է Washington Post-ը։
Միաժամանակ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մաքմասերը լրագրողներին հայտնել է, որ «մենք ոչ մի որոշակի օրակարգ չունենք», ինչը հոդվածագրերի խոսքով ռիսկային քայլ է։
Տեսակետների փոխանակությունը կարող է օգնել խուսափել անվստահությունից ու կեղծ պատկերացումներից, որոնց պակաս չի զգացվում։ «Պարոն Թրամփը ճիշտ կաներ մի կողմ դներ իր հիացմունքը Պուտինով՝ որպես ուժեղ առաջնորդ ու դրա փոխարեն դիմակայեր նրան դժվար հարցերի օգնությամբ։ Հանդիպման նպատակը բարեկամությունը չէ , այլ շտապ գործերը, ու օրակարգը բավականին ծավալուն է»,- համարում են հոդվածագրերը։
Նրանց խոսքով ԱՄՆ նախագահը առաջին հերթին պետք է հասկանա, որ ԱՄՆ-ն չի հանդուրժի միջամտություն ԱՄՆ ընտրություններին ու գործերին։
Ինչ վերաբերում է Ուկրաինային, նրանք Թրամփին կոչ են անում այս հարցում էլ վճռականություն դրսեւորել։ «Պարոն Թրամփը պետք է հստակ հասկացնի Պուտինին, որ ԱՄՆ-ն չի նահանջի պատժամիջոցներից, քանի դեռ չեն կատարվել մինսկյան համաձայնագրերը»,- ասվում է հոդվածում։
Առաջնորդները նաեւ պետք է քննարկեն սիրիական հակամարտությունը, որպեսզի խուսափեն «ուղիղ ռազմական գործողություններից», չնայած Վաշինգտոնն ու Մոսկվան լրիվ տարբեր նպատակներ են հետապնդում։ Հեղինակները համաձայն են, որ անհրաժեշտ է երկու երկրների զինվորականների միջեւ կապերի լայն սպեկտրի վերաբեռնում։ Նաեւ երկու երկրների շահերից է բխում վերականգնել համագործակցությունը միջուկային զենքի չտարածման ոլորտում ու կարգավորել միջին ու փոքր հեռահարության հրթիռների վերացման մասին պայմանագրի շուրջ տարաձայնությունները։
«Հանդիպումը ամենայն հավանականությամբ կբավարարի Պուտինի ցանկությունը՝ ներկայանալ որպես համաշխարհային առաջնորդ, ու նա կձգտի շոշափել Թրամփի թուլությունները։ Պուտինը վաղուց ունի կեղծ պատկերացում Արեւմուքի ու ԱՄՆ-ի մասին ու հանդիպումը կարող է օգնել նրա հետ խոսել շիտակ ,եթե իհարկե ուղերձը մանրակրկիտ մշակվի»,- ամփոփում են հեղինակները։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախ...
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին