Պեսկովը նշել է Ռուսաստանից արտասահմանյան կապիտալի արտահոսքի պատճառները
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ երկրից արտասահմանյան կապիտալի արտահոսքը կապված է կոնյունկտուրային գործընթացների և անկայունության հետ: Այդ մասին հայտնում է gazeta.ru-ն:
«Մենք նախկինի պես կարծում ենք, որ որոշակի անկայունություն հնարավոր է միշտ: Կապիտալն ազատ գալիս է երկիր և ազատ այստեղից հեռանում: Դա մեծ մասամբ կոնյունկտուրային գործոններ են»,- ասել է նա:
Ավելի վաղ հաղորդվել է, որ օտարերկրյա ներդրողները ռուսական արժեթղթերում ներդրած ավելի քան 1,6 միլիարդ դոլար են հանել, դա վերջին 3.5 տարվա ընթացքում առավելագույն արտահոսքն է: Ռուսաստանի ակտիվներում ներդրումները կրճատվում են արդեն չորրորդ ամիսն անընդմեջ: Ներդրողների փախուստը պայմանավորված է ԱՄՆ-ի և Ռուսաստանի մերձեցման չիրականացած սպասումներով, «Ռոսնեֆտ» և ԱՖԿ «Սիստեմա» ընկերությունների խմբի միջև կորպորատիվ կոնֆլիկտի սրմամբ, ինչպես նաև նավթի գների անկմամբ:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախ...
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին