Թուրքիան մտադիր է սեփական ավիակիրը կառուցել
Անկարան մտադիր է իր սեփական ավիակիրը կառուցել և չի կասկածում հաջողության հարցում: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ելույթ ունենալով Ստամբուլում MILGEM ծրագրի չորրորդ կորվետի ջուրն իջեցնելու արարողությանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք ամբողջությամբ ավարտել ենք ռազմանավերի 14 նախագծի իրականացումը, առջևում կա ևս 10 նախագիծ: Մենք կստեղծենք նաև սեփական ավիակիրը, մենք վճռական ենք տրամադրված, և չենք կասկածում հաջողության հարցում։ Մենք պետք է Թուրքիան հասցնենք ռազմական նավաշինության առաջատար դիրքերի, և ավիակիրը մեզ համար արդեն հեռավոր երազանք չէ»,- հայտարարել է Էրդողանը:
Նա նաև նշել է հետագայում արտասահմանյան մատակարարումներից տեխնոլոգիական անկախության ձեռքբերման կարևորությունը:
«Այս նավը կուժեղացնի մեր դիրքերը ծովում: Տեխնոլոգիական անկախության անհրաժեշտությունն ամեն տարի աճում է: Մենք պետք է հիմնվենք ազգային հնարավորությունների վրա»,- ասել է Էրդողանը:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախ...
Լիտվան հայտնաբերել է միգրանտների համար փորված թունելներ
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ