«Հույս ունեմ, որ ԵԽԽՎ պատգամավորները կմաքրեն իրենց տունը»․ Նիլս Մուժնիեկս
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պեդրո Ագրամունտին ներկայացված կոռուպցիոն և այլ մեղադրանքները լրջորեն վնասում են Եվրոպայի խորհրդի հեղինակությունը: Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասաց Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսը՝ հույս հայտնելով, որ ԵԽԽՎ խորհրդարանականները «կմաքրեն իրենց տունը»:
«Կարծում եմ, որ Եվրոպայի խորհրդից դուրս մարդիկ չեն տարբերակում խորհրդարանական վեհաժողովն ու Եվրոպայի խորհրդի այլ կառույցները: Խորհրդարանական վեհաժողովը կազմված է ազգային խորհրդարանների ներկայացուցիչներից, նրանք Եվրոպայի խորհրդի մշտական կազմի ներկայացուցիչներ չեն, սակայն այն, ինչ նրանք անում են՝ ազդում է բոլորի վրա, իսկ կոռուպցիային ու Սիրիա կատարած այցին վերաբերող մեղադրանքները շատ լուրջ են, և կարծում եմ, որ խորհրդարանական վեհաժողովը իրականացրել է այն, ինչ անհրաժեշտ է համարել:
Ես սպասում եմ հետաքննող կոմիտեի բացահայտումներին, մեղադրանքները շատ լուրջ են, բայց հույս ունեմ, որ նրանք կկարողանան հասնել դրանց խորքին ու բացահայտել այն, ինչ պետք է»,- ասաց Նիլս Մուժնիեկսը:
Օրեր առաջ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի ավարտից հետո 160 ստորագրությամբ ԵԽԽՎ քարտուղարությանն է հանձնվել կառույցի նախագահ Պեդրո Ագրամունտին անվստահություն հայտնելու նախաձեռնությունը: Ապրիլին էլ ԵԽԽՎ կառույցի իսպանացի նախագահին անվստահություն էր հայտնելկառույցի բյուրոն:
ԵԽԽՎ-ի գարնանային նստաշրջանում Պեդրո Ագրամունտին ներկայացվող մեղադրանքների ու քննադատությունների պատճառը ռուսաստանցի պատգամավորների հրավերով Սիրիա կատարած այցն էր: Ավելի վաղ ԵԽԽՎ հայ խորհրդարանականները բարձրաձայնում էին, որ Ագրամունտը Ադրբեջանի հետ սերտ հարաբերություններ ունենալով՝ հակահայկական գործողություններ է իրականացնում, ազդելով նաև քվեարկության վրա:
«Չեմ կարող ասել, թե ինչ կբացահայտի հետաքննող հանձնաժողովը: Ագրամունտի դեմ մեկ քրեական գործ է հարուցված Իտալիայում, նրա հասցեին բազմաթիվ այլ մեղադրանքներ են հնչեցվել, բայց մինչև այժմ որևէ հստակ փաստ չի հրապարակվել: Քննությունն ընթացքի մեջ է, եթե ապացույց չներկայացվի, որ կաշառքով քվեներ են գնվել, ապա հուսով եմ՝ համապատասխան քայլեր կիրականացվեն: Այս հարցում որոշողը ես չեմ:
Խորհրդարանական վեհաժողովն է ինձ ընտրել, ես մասնակցում եմ նրանց աշխատանքին՝ ներկայացնելով տարեկան զեկույցը, երբ ինձ հրավիրում են: Բայց նրանց մնացյալ աշխատանքն անկախ է ինձնից: Ես հետաքրքրությամբ հետևում եմ և հույս ունեմ, որ նրանք կմաքրեն իրենց տունը, քանի որ դա ազդում է Եվրոպայի խորհրդի ամբողջ աշխատանքի վրա»,- շարունակեց Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսը:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախ...
Լիտվան հայտնաբերել է միգրանտների համար փորված թունելներ
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ