Չորս արաբական երկրները համաձայնել են երկարաձգել Քաթարին ներկայացված վերջնագրի ժամկետը
Չորս արաբական երկրները համաձայնել են 48 ժամով երկարաձգել Քաթարին ներկայացված վերջնագրի ժամկետը։ Այս մասին հաղորդում է «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերությունը։
Ավելի վաղ Քաթարը խնդրել էր ևս 48 ժամ տրամադրել որոշում կայացնելու համար։
Հունիսի 22-ին Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Բահրեյնը և Արաբական Միացյալ Էմիրությունները Քուվեյթի միջոցով 13 կետից բաղկացած պահանջներ էին ներկայացրել Քաթարին ՝ 10 օր ժամկետ տալով դրանք կատարելու համար։ Պահանջների թվում են Թուրքիայի հետ ռազմական համագործակցության դադարեցումը, Քաթարում թուրքական ռազմակայանի վերացումը։
Հունիս 5-ին Բահրեյնը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Եմենը և մի քանի այլ երկրներ խզել են դիվանագիտական հարաբերությունները Քաթարի հետ՝ այդ պետությանը մեղադրելով ահաբեկչությանը և ծայրահեղական գաղափարախոսությանը սատարելու մեջ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է