Չինաստանը հանդես է եկել ԱՄՆ-ի դեմ բողոքով
Պաշտոնական Պեկինը վճռական բողոք է հայտնել Հարավ-Չինական ծովում Սիշա կղզիների վիճելի ջրատարածք ամերիկյան USS Stethem ականակրի ինքնակամ մտնելու դեմ: Այս մասին նշված է Չինաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ:
«Հուլիսի 2-ին ամերիկյան USS Stethem ականակիրն առանց թույլտվության մտել է չինական Սիշա կղզիների ջրատարածք: Չինաստանն անմիջապես ռազմանավեր եւ կործանիչներ է ուղարկել ամերիկյան նավին նախազգուշացնելու եւ նրան տարածքային ջրերից հեռացնելու համար»,- նշված է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լու Կանի հայտարարության մեջ, որը հրապարակվել է գերատեսչության կայքում:
«Սիշա կղզիները Չինաստանի բնիկ տարածքն են: ԱՄՆ-ը, քողարկվելով «նավարկման ազատության» դրոշով, հերթական անգամ ռազմական նավ է ուղարկել, որն ինքնակամ մտել է չինական Սիշա կղզիերի ջրատարածք` խախտելով Չինաստանի օրենքները միջազգային իրավունքի համապատասխան նորմերը, կոպիտ խախտելով Չինաստանի ինքնիշխանությունը, այս ջրերում խափանելով խաղաղությունը, անվտանգությունը եւ կարգը»,- նշել են Չինաստանի ԱԳՆ-ից` ԱՄՆ-ին կոչ անելով նման գործողությունները դադարեցնել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է