Ռուսաստանի նախագահը Բահրեյնի թագավորի հետ հեռախոսով քննարկել է Քատարի ճգնաժամը
Կրեմլից ստացված հաղորդագրության համաձայն, նախագահ Վլադիմիր Պուտինը Քատարի ճգնաժամը հեռախոսով քննարկել է Բահրեյնի թագավոր Համադ բեն Իսա ալ-Խալիֆայի հետ:
Ըստ հաղորդագրության, Պուտինն ընդգծել է, որ Քատարի շուրջ ծագած ճգնաժամը դրանում ներքաշված երկրները պետք է կարգավորեն բացառապես դիվանագիտական եղանակով:
Անցյալ ամիս մահմեդական մի շարք երկրներ խզեցին դիվանագիտական, տնտեսական կապերը Քատարի հետ՝ մեղադրելով երկրին ահաբեկչությունը սատարելու մեջ։
Հունիսի 22-ին Բահրեյնը, Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները Քուվեյթի միջոցով 13 կետից բաղկացած պահանջներ ներկայացրեցին Քատարին, այդ թվում՝ «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերությունը փակելու վերաբերյալ։ Քատարը մերժում է վերջնագիրը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է