Քաթարը շվեյցարական ընկերության հետ պայմանագիր է կնքել՝ իր քաղաքացիների շահերը պաշտպանելու համար
Քաթարի Մարդու իրավունքների ազգային կոմիտեն պայմանագիր է կնքել շվեյցարական Lalive իրավաբանական ընկերության հետ՝ արաբական մի շարք պետությունների կողմից շրջափակման արդյունքում տուժած իր քաղաքացիների շահերը պաշտպանելու համար:
Այն իրավաբանական ընկերությանն իրավունք է տալիս ուսումնասիրել շրջափակումից տուժած Քաթարի շուրջ 2450 քաղաքացիների եւ օտարերկրացի բնակիչների գործերը:
Զանգվածային հայցերի քննության մեջ մասնագիտացած Lalive ընկերությունը հայտարարել է, որ գործերով զբաղվելու է տեղական եւ միջազգային դատարաններում:
«Կատարի դեմ սահմանված պատժամիջոցները չեն համապատասխանում միջազգային իրավունքին: Քաթարի ընկերություններն ու շարքային քաղաքացիները չեն կարող թիրախ լինել»,- «Ալ Ջազիրա»-ին ասել է գործով առաջատար իրավաբան Վեյհո Հեյսկանենը:
Նշենք, որ 10 երկրներ, այդ թվում՝ արաբական 7 պետություններ, խզել են Կատարի հետ դիվանագիտական եւ առեւտրային հարաբերությունները՝ Դոհային մեղադրելով ահաբեկչությանը սատարելու մեջ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է