Քաթարը մերժել է արաբական երկրների պահանջների ցանկը
Քաթարի իշխանությունները մերժում են էմիրության հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու համար արաբական երկրների կողմից առաջադրված պահանջների ցանկը, սակայն պատրաստ են երկխոսության:
ТАСС գործակալության փոխանցմամբ` այս մասին շաբաթ հայտարարել է Քաթարի արտաքին գործերի նախարար Մուհամեդ բեն Աբդել Ռահման ալ-Թանին: «Մենք մերժում ենք պահանջների ցանկը և պատրաստ ենք երկխոսության համապատասխան պայմաններում», - ասել է նա:
Դիվանագետի խոսքով` արաբական երկրների պահանջները, որոնք Քաթարին են ներկայացվել ճգնաժամից դուրս գալու համար, ուղղված են էմիրության նկատմամբ վերահսկողություն սահմանելուն և հակասում են միջազգային իրավունքին:
Նրա խոսքով` «Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհուրդը և Արաբական պետությունների լիգան որևէ դեր չեն խաղում հակամարտության կարգավորման հարցում»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է